
Բացահայտ
Հայաստանում գերազանց ուսումս ավարտելուց հետո, դեռ 21 տարեկանում միայնակ տեղափոխվել եմ Գերմանիա, 24 տարեկանում համահիմնադրել ընկերություն Բեռլինում։ Հիմա նաև հիմանդրել եմ իմ նոր ընկերությունը Հայաստանում։
«Բացահայտ»-ը այն հայալեզու փոդքասթն է, որի պակասը ես ունեցել եմ աճելու ու հաջողությունների հասնելու իմ ճանապարհին։ Եվ որպես ձեռնարկատեր, և որպես մարդ, շարունակ աշխատել եմ նոր բան սովորելու, փորձելու ու բավարարված կյանքի գաղտնիքները գտնելու համար։
Այս փոդքասթի շրջանակներում ուզում եմ կիսվել հենց այս գիտելիքով։
Episodes
23 episodes
Էպիզոդ 23: 6 սխալ հարցազրույցի ժամանակ
Այս էպիզոդում քննարկում եմ 6 սխալներ, որոնք նույնիսկ մասնագետները հաճախ անում են աշխատանքային հարցազրույցի ժամանակ։ Իմացեք, թե ինչպես խուսափել այս սխալներից և լավ տպավորություն թողնել հարցազրույցի ժամանակ՝ ապահովելով ձեր հաջո...
•
Season 1
•
Episode 23
•
8:06

Էպիզոդ 22: Ի՞նչ ներդրումներ կատարել Հայաստանում
Այս էպիզոդում պատասխանում եմ բոլոր հարցերին, որ ստացա անձնական ֆինանսների կառավարման ու հատկապե ներդրումների մասինԻնչպե՞ս ստիպեմ ինձ գումար խնայելԻնչքա՞ն գումարից սկսած կարելի է ներդրումներ կատարել...
•
Season 1
•
Episode 22
•
15:05

Էպիզոդ 21: Ինչպե՞ս ազատվել վատ սովորությունից
Ունես որևէ սովորություն, որից շատ անգամ փորձել ես ազատվել ու այդպես էլ չի ստացվել։ Եթե այո, ուրեմն առաջարկում եմ լսել այս էպիզոդը, որովհետև ծավալուն խոսել եմ, թե , որոնք են վատ սովորությունները, ինչպես են առաջանում սովորությունները...
•
Season 1
•
Episode 21
•
17:54

Էպիզոդ 20: Ի՞նչը ինձ դուր չեկավ Իսպանիայում
Իսպանիա ասելիս պատկերացնում ենք լավ եղանակ, լավ տրամադրություն ու միայն դրական բաներ։ Ես էլ եմ միշտ այս տպավորությունը ունեցել ու դրա համար որոշեցի գրեթե վեց ամիս ապրել Իսպանիայում։ Միշտ երազել եմ ապրել ծովի մոտ ու այս երկիրը իդեալական ըն...
•
Season 1
•
Episode 20
•
7:41

Էպիզոդ 19: Ինչպե՞ս օգնել հայրենիքին
ուղղակի մտքեր, թե ինչպես է յուրաքանչյուրիս արածը ազդում բոլորիս վրա։ Ու որ բոլորս ենք կերտում Հայաստանը և յուրաքանչյուր փոփխություն գալիս է մեզանից։
•
Season 1
•
Episode 19
•
9:29

Էպիզոդ 18: 5 նոր եկամտաբեր մասնագիտություն
Այս էպիզոդում խոսում եմ, թե որոնք են իմ կարծիքով թոփ 5 մասնագիտությունները, որ եկող տարիներին մեծ պահանջարկ կունենան և ըստ այդ նաև ավելի լայն հնարավորություններ բարձր վարձատրության համար։
•
Season 1
•
Episode 18
•
10:15

Էպիզոդ 17: 5 հնարք նոր լեզու սովորելու համար
Նոր լեզու գրեթե բոլորս ենք սովորում շատ տարբեր պատճառներով։ Երբ որոշեցի ինքս արագ սովորել գերմաներեն, ուսումնսաիրեցի տարբեր ձևեր, լեզուն արագ սովորելու համար։ Հիմա էլ նույն հնարքներն ե օգտագործում իսպաներեն սովորելու համար։
•
Season 1
•
Episode 17
•
11:56

Էպիզոդ 16: Ինչպե՞ս են սոցիալական հարթակները ազդում մեզ վրա
Բոլորս էլ տարբեր կերպ ենք օգտագործում սոցիալական մեդիան, և դա ազդում է մեր կյանքի վրա այնպիսի ձևերով, որ ավելին է քան ուղղակի մեր ծախսած ժամանկը դրանց վրա։Եթե մենք իսկապես ուզում ենք հասկանալ սոցիալական մեդիայի ազդեցությունը մեր կյան...
•
Season 1
•
Episode 16
•
16:34

Էպիզոդ 15: Կարճաժամկետ մտածելը կործանում է քո կյանքը
Միայն երկարաժամկետ մտածելակերպով ու քայլերով կարող ենք կերտել մեր ուզած կյանքը։ Ինչքան հաճախ տրվենք կարճաժամկետ գայթակղություններին ու քայլերին, այդքան ավելի կքչացնենք մեր հաջողությունների հավանականությունը։ Այս էպիզոդը օգ...
•
Season 1
•
Episode 15
•
10:42

Էպիզոդ 14: Ի՞նչ է «իկիգայ»-ը և ինչպե՞ս այն կարող է փոխել քո կյանքը
Այս կոնցեպտը իմ սիրած բանաձևերից է՝ հաջողակ ու բավարարավածություն բերող կարիերա կառուցելու համար։ Չնայած որ այն հայնտի է որպես «իկիգայ»-ի ճապոնական դիագրամ, այն իրականում շատ հեռու է ճապոնական բուն կոնցեպտից։ Իրականում այս...
•
Season 1
•
Episode 14
•
12:47

Էպիզոդ 13: Ինչպե՞ս ընտրել մասնագիտություն
Եթե զբաղվես քո սիրած գործով, կյանքում ոչ մի օր չես «աշխատի»։ Սա է իմ կարգախոսը արդեն շատ տարիներ :Այս էպիզոդում քննարկելու եմ, թե ինչպես ճիշտ կողմնորոշվենք մեր մասնագիտությունը ընտրելիս և վերջում (րոպե 10:00 ) մի քանի հետ...
•
Season 1
•
Episode 13
•
11:55

Էպիզոդ 12: Ի՞նչ սովորեցի ես ծաղիկ աճեցնելիս
Կյանքը մեզ տալիս է կարևոր դասեր ոչ թե դպրոցում, համալսարանում կամ գրքերում, այլ այն ապրելու ժամանակ։ Այսինքն սովորում ենք գործելով, նոր բաներ փորձելով, հարաբեորություններ կառուցելով, աշխատելով, ձախողվելով ու հաջողության հասնելով։
•
Season 1
•
Episode 12
•
9:35

Էպիզոդ 11։ Արժի՞ արդյոք առավոտյան շուտ արթնանալ
Ինքնազարգացման վերաբերյալ գրեթե բոլոր հարթակներում համատարած՝ կարծես գրված օրենք, կրկնվում է շատ շուտ արթնանալու կարևորության մասին։ Շուտ արթնանալու հետ կապված բազմապիսի դրական արդյունքներ են նշվում՝ բարձր պրոդուկտիվություն օրվա ընթա...
•
Season 1
•
Episode 11
•
12:35

Էպիզոդ 10։ Ինչպե՞ս կայացնել որոշումներ
Կյանքը լի է ոչ այդքան էլ հեշտ որոշումներովԱրժի՞ ընդունվեմ համալսարան: Եթե այո, ապա որտեղ: Ի՞նչ սովորեմ:Հիմա ամուսնանա՞մ, թե՞ սպասեմ։Ո՞ր թեկնածուին ընդունեմ աշխատանքի Ի՞ն...
•
Season 1
•
Episode 10
•
12:55

Էպիզոդ 9։ Ինչպե՞ս կարող է օգնել մեդիտացիան
Մեդիտատիվ սովորույթները համարում եմ շատ հզոր գործիք մեր կյանքում՝ մեր մտքի ու գիտացկության համար։Այս էպիզոդում կիսվում եմ, թե ինչու եմ արդեն մոտ հինգ տարի զբաղվում մեդիտացիայով։ Ու նաև ընդհանուր տեղեկություն՝ ի՞նչ է մեդիտացիան ...
•
Season 1
•
Episode 9
•
11:31

Էպիզոդ 8։ Ձախողում. լավ է, թե՞ վատ
«Ձախողում» բառը ոչ այլ ինչ է, քան մեր կողմից ստեղծված բառ` ինչ-որ իրադարձություն պիտակավորելու համար: Իսկ թե ինչպես ենք պիտակավորում մեր կյանքի ինչ-որ իրադարձություն, կախված է իրականում մեզանից:Մարդկանց մեծամասնության համար հաջ...
•
Season 1
•
Episode 8
•
12:51

Էպիզոդ 7։ Կյանքի «ինչու՞»-ի մասին
«Ձեր կյանքի երկու ամենակարևոր օրերն են այն օրը, երբ դուք ծնվել եք և այն օրը, երբ պարզում եք, թե ինչու»: Մարկ ՏվեյնԵրևի չեմ կարողանա բավարար ձևով շեշտեմ ու արտահայտեմ, թե ինչքան կարևոր է մեր «ինչու»-ն իմանալը, մեզ իրո...
•
Season 1
•
Episode 7
•
11:01

Էպիզոդ 6։ Ինչպե՞ս լինես քո կյանքի լիդերը
Ամեն օր մենք ընտրում ենք ՝ վերահսկել ինքներս մեր կյանքը կամ թույլ տալ, որ այն վերահսկի մեզ: Վերահսկողության տակ նկատի ունեմ ինքնատիրապետում, կարգապահություն, վճռականություն, կամքի ուժ, պռոակտիվություն և ամենակարևորը սեր ինքդ քո ու քո կյանքի ...
•
Season 1
•
Episode 6
•
12:54

Էպիզոդ 5: Ինքդ քեզ մի’ ընկճիր
Երբ ինչ-որ բանի ենք ձգտում, բնականաբար, դժվարություններ են առաջ գալիս։ Ու շատ հաճախ այս դժվարությունները, բացի տեխնիկական հարցերից, մտածելակերպին վերաբերվող հարցեր են։ Ու դրանց լուծումն էլ մեր մտքի վրա աշխատանքն է։Մենք հաճախ մի...
•
Season 1
•
Episode 5
•
8:59

Էպիզոդ 4: Ինչու՞ և ինչպե՞ս դնես նպատակներ քո առաջ (պրակտիկ պրոցես)
Իմ ամենասիրած բաներից մեկը նպատակներ դնելն ու դրանց հասնելու ձևը պլանավորելն է։Ինչու՞։ Որովհետև, նպատակը մեր հնարավորությունն է ստեղծելու մեր ապագան՝ հիմնվելով ոչ թե անցյալի, այլ ապագայի մեր պատկերացման վրա։Նպատակը մեր հն...
•
Season 1
•
Episode 4
•
7:43

Էպիզոդ 3: Վեց եղանակ ինքնավստահությունդ բարձրացնելու համար
Ինքնավստահությունը որոշիչ գործոններից է մեր յուրաքնչյուր բռնած գործում։ Ինքնաստահությունը մտքի վիճակ է: Ինքնավստահ չեն ծնվում: Ինքնավստահ դառնում են ու ինքավտահ մտածելակերպով առաջնորդվում են։ Ես կարծում եմ, որ ինքնավստահ լ...
•
Season 1
•
Episode 3
•
10:06

Էպիզոդ 2: Ինչպե՞ս կարող ենք փոխենք մեզ սահմանափակող մտքերը
Այս էպիզոդում խոսելու եմ, թե ինչպես կարող ենք փոխենք մեզ սահմանափակող մտքերը։Սահմանափակող մտքերը մեր ենթագիտակցությունում հայտված կյանքի մասին «ճշմարտություններն» են, որոնք խանգարում են մեզ ստանալ կամ անել մեր ուզածը: Մեն...
•
Season 1
•
Episode 2
•
11:48

Էպիզոդ 1: Սահմանափակող մտքեր. որո՞նք են դրանք ու ինչպե՞ս բացահայտես քոնը
Այս էպիզոդում խոսում եմ, թե ինչն է ընկած մեր ունեցած գրեթե յուրաքանչյուր անձնական խնդրի հիմքում։ Քննարկելու եմ, թե - Ի՞նչ է ենթագիտակցությունը ու մեր ենթագիտակցականի ուժը - Սահմանափակող մտքերի ազդեցությունը ...
•
Season 1
•
Episode 1
•
15:12
.jpg)