
Բացահայտ
Հայաստանում գերազանց ուսումս ավարտելուց հետո, դեռ 21 տարեկանում միայնակ տեղափոխվել եմ Գերմանիա, 24 տարեկանում համահիմնադրել ընկերություն Բեռլինում։ Հիմա նաև հիմանդրել եմ իմ նոր ընկերությունը Հայաստանում։
«Բացահայտ»-ը այն հայալեզու փոդքասթն է, որի պակասը ես ունեցել եմ աճելու ու հաջողությունների հասնելու իմ ճանապարհին։ Եվ որպես ձեռնարկատեր, և որպես մարդ, շարունակ աշխատել եմ նոր բան սովորելու, փորձելու ու բավարարված կյանքի գաղտնիքները գտնելու համար։
Այս փոդքասթի շրջանակներում ուզում եմ կիսվել հենց այս գիտելիքով։
Բացահայտ
Էպիզոդ 11։ Արժի՞ արդյոք առավոտյան շուտ արթնանալ
Ինքնազարգացման վերաբերյալ գրեթե բոլոր հարթակներում համատարած՝ կարծես գրված օրենք, կրկնվում է շատ շուտ արթնանալու կարևորության մասին։
Շուտ արթնանալու հետ կապված բազմապիսի դրական արդյունքներ են նշվում՝ բարձր պրոդուկտիվություն օրվա ընթացքում, ավելի ստաբիլ ու լավ տրամադրություն, ավելի շատ էներգիա և բոլորից առաջ գտնվելու զգացողություն։
Այս էպիզոդում խոսում եմ իմ ուսումնասիրությունների և փորձի մասին, թե արդյոք իրականում սա ճիշտ է բոլորիս համար և բոլորս պետք է արթնանանք որքան հնարավոր է շուտ։