
Բացահայտ
Հայաստանում գերազանց ուսումս ավարտելուց հետո, դեռ 21 տարեկանում միայնակ տեղափոխվել եմ Գերմանիա, 24 տարեկանում համահիմնադրել ընկերություն Բեռլինում։ Հիմա նաև հիմանդրել եմ իմ նոր ընկերությունը Հայաստանում։
«Բացահայտ»-ը այն հայալեզու փոդքասթն է, որի պակասը ես ունեցել եմ աճելու ու հաջողությունների հասնելու իմ ճանապարհին։ Եվ որպես ձեռնարկատեր, և որպես մարդ, շարունակ աշխատել եմ նոր բան սովորելու, փորձելու ու բավարարված կյանքի գաղտնիքները գտնելու համար։
Այս փոդքասթի շրջանակներում ուզում եմ կիսվել հենց այս գիտելիքով։
Բացահայտ
Էպիզոդ 17: 5 հնարք նոր լեզու սովորելու համար
Նոր լեզու գրեթե բոլորս ենք սովորում շատ տարբեր պատճառներով։
Երբ որոշեցի ինքս արագ սովորել գերմաներեն, ուսումնսաիրեցի տարբեր ձևեր, լեզուն արագ սովորելու համար։ Հիմա էլ նույն հնարքներն ե օգտագործում իսպաներեն սովորելու համար։
Այս էպիզոդը հենց այս հնարքների մասին է։