
Բացահայտ
Հայաստանում գերազանց ուսումս ավարտելուց հետո, դեռ 21 տարեկանում միայնակ տեղափոխվել եմ Գերմանիա, 24 տարեկանում համահիմնադրել ընկերություն Բեռլինում։ Հիմա նաև հիմանդրել եմ իմ նոր ընկերությունը Հայաստանում։
«Բացահայտ»-ը այն հայալեզու փոդքասթն է, որի պակասը ես ունեցել եմ աճելու ու հաջողությունների հասնելու իմ ճանապարհին։ Եվ որպես ձեռնարկատեր, և որպես մարդ, շարունակ աշխատել եմ նոր բան սովորելու, փորձելու ու բավարարված կյանքի գաղտնիքները գտնելու համար։
Այս փոդքասթի շրջանակներում ուզում եմ կիսվել հենց այս գիտելիքով։
Բացահայտ
Էպիզոդ 16: Ինչպե՞ս են սոցիալական հարթակները ազդում մեզ վրա
Բոլորս էլ տարբեր կերպ ենք օգտագործում սոցիալական մեդիան, և դա ազդում է մեր կյանքի վրա այնպիսի ձևերով, որ ավելին է քան ուղղակի մեր ծախսած ժամանկը դրանց վրա։
Եթե մենք իսկապես ուզում ենք հասկանալ սոցիալական մեդիայի ազդեցությունը մեր կյանքի վրա, պետք է պատասխանենք մի քանի առանցքային հարցերի։
Այս էպիզոդը հենց այս հարցերի մասին է, որպեսզի ավելի ճիշտ օգտագործենք այս հարթակները։