
Բացահայտ
Հայաստանում գերազանց ուսումս ավարտելուց հետո, դեռ 21 տարեկանում միայնակ տեղափոխվել եմ Գերմանիա, 24 տարեկանում համահիմնադրել ընկերություն Բեռլինում։ Հիմա նաև հիմանդրել եմ իմ նոր ընկերությունը Հայաստանում։
«Բացահայտ»-ը այն հայալեզու փոդքասթն է, որի պակասը ես ունեցել եմ աճելու ու հաջողությունների հասնելու իմ ճանապարհին։ Եվ որպես ձեռնարկատեր, և որպես մարդ, շարունակ աշխատել եմ նոր բան սովորելու, փորձելու ու բավարարված կյանքի գաղտնիքները գտնելու համար։
Այս փոդքասթի շրջանակներում ուզում եմ կիսվել հենց այս գիտելիքով։
Բացահայտ
Էպիզոդ 3: Վեց եղանակ ինքնավստահությունդ բարձրացնելու համար
Ինքնավստահությունը որոշիչ գործոններից է մեր յուրաքնչյուր բռնած գործում։ Ինքնաստահությունը մտքի վիճակ է: Ինքնավստահ չեն ծնվում: Ինքնավստահ դառնում են ու ինքավտահ մտածելակերպով առաջնորդվում են։
Ես կարծում եմ, որ ինքնավստահ լինելու համար երկու ուղղությամբ պետք է աշխատել։ Մի կողմից ձեռնարկել պրակտիկ քայլեր կոնկրետ մի հարցում ինքնավստահ լինելու համար, իսկ մյուս կողմից ձևավորել ընդհանուր բարձր ինքնագնահատան, քանի որ մեր ինքնավստահությունը որևէ կոնտեքստում կապված է մեր ընդհանուր ինքնագնահատականի հետ։ Նրա հետ, թե մենք առհասարակ մեր սրտի ու մտքի խորքում ինչքան ենք հավատում ինքներս մեզ։
Հետևյալ եղանակներով կարող ես ձեռք բերել ինքնավստահություն ինչ-որ կոնկրետ հարցում ու միառժամանակ նաև ձևավորես քեզ արժանի ինքնագնահատական
- Ձեռք բեր շատ փորձ
- Սխալվիր ու էլի սխալվիր
- Պահիր ինքնդ քո հանդեպ խոստումները
- Կրկնիր աֆֆիռմացյաներ գործողության մեջ
- Արա քո կոմֆոռտ զոնայից դուրս մի բան
- Շրջապատիր քեզ հավատացող մարդկանցով