Բացահայտ
Հայաստանում գերազանց ուսումս ավարտելուց հետո, դեռ 21 տարեկանում միայնակ տեղափոխվել եմ Գերմանիա, 24 տարեկանում համահիմնադրել ընկերություն Բեռլինում։ Հիմա նաև հիմանդրել եմ իմ նոր ընկերությունը Հայաստանում։
«Բացահայտ»-ը այն հայալեզու փոդքասթն է, որի պակասը ես ունեցել եմ աճելու ու հաջողությունների հասնելու իմ ճանապարհին։ Եվ որպես ձեռնարկատեր, և որպես մարդ, շարունակ աշխատել եմ նոր բան սովորելու, փորձելու ու բավարարված կյանքի գաղտնիքները գտնելու համար։
Այս փոդքասթի շրջանակներում ուզում եմ կիսվել հենց այս գիտելիքով։
Բացահայտ
Էպիզոդ 15: Կարճաժամկետ մտածելը կործանում է քո կյանքը
Use Left/Right to seek, Home/End to jump to start or end. Hold shift to jump forward or backward.
Միայն երկարաժամկետ մտածելակերպով ու քայլերով կարող ենք կերտել մեր ուզած կյանքը։ Ինչքան հաճախ տրվենք կարճաժամկետ գայթակղություններին ու քայլերին, այդքան ավելի կքչացնենք մեր հաջողությունների հավանականությունը։
Այս էպիզոդը օգնելու է հասկանալ երկարաժամկետ և կարճաժամկետ մտածողության տարբերությունը հատկապես մի քանի կարևոր կյանքի բնագավառներում։