
Բացահայտ
Հայաստանում գերազանց ուսումս ավարտելուց հետո, դեռ 21 տարեկանում միայնակ տեղափոխվել եմ Գերմանիա, 24 տարեկանում համահիմնադրել ընկերություն Բեռլինում։ Հիմա նաև հիմանդրել եմ իմ նոր ընկերությունը Հայաստանում։
«Բացահայտ»-ը այն հայալեզու փոդքասթն է, որի պակասը ես ունեցել եմ աճելու ու հաջողությունների հասնելու իմ ճանապարհին։ Եվ որպես ձեռնարկատեր, և որպես մարդ, շարունակ աշխատել եմ նոր բան սովորելու, փորձելու ու բավարարված կյանքի գաղտնիքները գտնելու համար։
Այս փոդքասթի շրջանակներում ուզում եմ կիսվել հենց այս գիտելիքով։
Բացահայտ
Էպիզոդ 6։ Ինչպե՞ս լինես քո կյանքի լիդերը
Ամեն օր մենք ընտրում ենք ՝ վերահսկել ինքներս մեր կյանքը կամ թույլ տալ, որ այն վերահսկի մեզ: Վերահսկողության տակ նկատի ունեմ ինքնատիրապետում, կարգապահություն, վճռականություն, կամքի ուժ, պռոակտիվություն և ամենակարևորը սեր ինքդ քո ու քո կյանքի նկատմամբ։
Ստանձնել մեր կյանքի վերահսկողությունը, կամ դառնալ՝ ինչպես ես եմ ասում, մեր կյանքի գլխավոր գործադիր տնօրենը, նշանակում է ամենաառաջինը պատասխանատվություն կրել մեր կյանքի յուրաքանչյուր իրավիճակի համար:
Ու այս պաշտոնը կրելու հարցում կարևորում եմ
- Նախաձեռնողականությունը
- Լավատեսությունը
- Ստրատեգիկ մտածելակերպը
- Ինքնահայեցողությունը
- Ինտուիցիան
- Առողջությունը
Ավելի մանրամասն այս ամենի մասին էպիզոդ 6-ում