
Բացահայտ
Հայաստանում գերազանց ուսումս ավարտելուց հետո, դեռ 21 տարեկանում միայնակ տեղափոխվել եմ Գերմանիա, 24 տարեկանում համահիմնադրել ընկերություն Բեռլինում։ Հիմա նաև հիմանդրել եմ իմ նոր ընկերությունը Հայաստանում։
«Բացահայտ»-ը այն հայալեզու փոդքասթն է, որի պակասը ես ունեցել եմ աճելու ու հաջողությունների հասնելու իմ ճանապարհին։ Եվ որպես ձեռնարկատեր, և որպես մարդ, շարունակ աշխատել եմ նոր բան սովորելու, փորձելու ու բավարարված կյանքի գաղտնիքները գտնելու համար։
Այս փոդքասթի շրջանակներում ուզում եմ կիսվել հենց այս գիտելիքով։
Բացահայտ
Էպիզոդ 7։ Կյանքի «ինչու՞»-ի մասին
«Ձեր կյանքի երկու ամենակարևոր օրերն են այն օրը, երբ դուք ծնվել եք և այն օրը, երբ պարզում եք, թե ինչու»: Մարկ Տվեյն
Երևի չեմ կարողանա բավարար ձևով շեշտեմ ու արտահայտեմ, թե ինչքան կարևոր է մեր «ինչու»-ն իմանալը, մեզ իրոք ճանաչելը. ի՞նչն ենք մենք կարևորում, ո՞ր արժեքներով ենք ուզում ապրենք, ի՞նչն է մեր սիրտը լցնում, ի՞նչն է մեզ համար իմաստ տալիս մեր աշխատանքին։
Երբ որ գտնում ենք մեր ամենակարևոր ինչուն ամեն ինչ կարծես ընկնում է իր տեղը։ Մեր կյանքում ավելի հեշտ է դառնում հասնել մեր նպատկներին, քանի որ նաև դադարում ենք նպատակադրել մի բան, որը իրականում չենք ուզում։ Սկսում ենք ապրել մեր ներքին մոտիվացիայից: