
Բացահայտ
Հայաստանում գերազանց ուսումս ավարտելուց հետո, դեռ 21 տարեկանում միայնակ տեղափոխվել եմ Գերմանիա, 24 տարեկանում համահիմնադրել ընկերություն Բեռլինում։ Հիմա նաև հիմանդրել եմ իմ նոր ընկերությունը Հայաստանում։
«Բացահայտ»-ը այն հայալեզու փոդքասթն է, որի պակասը ես ունեցել եմ աճելու ու հաջողությունների հասնելու իմ ճանապարհին։ Եվ որպես ձեռնարկատեր, և որպես մարդ, շարունակ աշխատել եմ նոր բան սովորելու, փորձելու ու բավարարված կյանքի գաղտնիքները գտնելու համար։
Այս փոդքասթի շրջանակներում ուզում եմ կիսվել հենց այս գիտելիքով։
Բացահայտ
Էպիզոդ 10։ Ինչպե՞ս կայացնել որոշումներ
•
Armik
•
Season 1
•
Episode 10
Կյանքը լի է ոչ այդքան էլ հեշտ որոշումներով
- Արժի՞ ընդունվեմ համալսարան: Եթե այո, ապա որտեղ: Ի՞նչ սովորեմ:
- Հիմա ամուսնանա՞մ, թե՞ սպասեմ։
- Ո՞ր թեկնածուին ընդունեմ աշխատանքի
- Ի՞նչ մարքեթինգային ռազմավարություն կիրառեմ իմ ընկերության համար:
Այս էպիզոդում խոսում եմ գիտակից որոշումներ կայացնելու մասին։