
Բացահայտ
Հայաստանում գերազանց ուսումս ավարտելուց հետո, դեռ 21 տարեկանում միայնակ տեղափոխվել եմ Գերմանիա, 24 տարեկանում համահիմնադրել ընկերություն Բեռլինում։ Հիմա նաև հիմանդրել եմ իմ նոր ընկերությունը Հայաստանում։
«Բացահայտ»-ը այն հայալեզու փոդքասթն է, որի պակասը ես ունեցել եմ աճելու ու հաջողությունների հասնելու իմ ճանապարհին։ Եվ որպես ձեռնարկատեր, և որպես մարդ, շարունակ աշխատել եմ նոր բան սովորելու, փորձելու ու բավարարված կյանքի գաղտնիքները գտնելու համար։
Այս փոդքասթի շրջանակներում ուզում եմ կիսվել հենց այս գիտելիքով։
Բացահայտ
Էպիզոդ 14: Ի՞նչ է «իկիգայ»-ը և ինչպե՞ս այն կարող է փոխել քո կյանքը
Այս կոնցեպտը իմ սիրած բանաձևերից է՝ հաջողակ ու բավարարավածություն բերող կարիերա կառուցելու համար։
Չնայած որ այն հայնտի է որպես «իկիգայ»-ի ճապոնական դիագրամ, այն իրականում շատ հեռու է ճապոնական բուն կոնցեպտից։ Իրականում այս վեննի դիագրամը մշակել է ամերիկացի ձեռնարկատեր Մարկ Ուինը իր բլոգում։ ՈՒ այս դիագրամի հիմքը ավելի շատ իսպանացի աստղագետ Անդրես Զուզունագանի կողմից 2011 թվականին հայտնաբերված՝ նպատակին հասնելու պրոցեսն է։
Այս կոնցեպտը ցույց է տալիս, որ յուրաքանչյուրիս իդեալական կարիերան ընկած է չորս կետերի խաչմերուկում
- Ի՞նչն է մեզ մոտ ամենալավը ստացվում։
- Ի՞նչ ենք սիրում անել
- Ինչի՞ համար կարող ենք վարձատրվել
- Ինչի՞ կարիքն ունի աշխարհը
Կարծում եմ այս կոցնեպտի իմացությունը կարող է մի ամբողջ կյանք փոխել։
Իկիգայ դիագրամ bit.ly/3FVsVjM