
Բացահայտ
Հայաստանում գերազանց ուսումս ավարտելուց հետո, դեռ 21 տարեկանում միայնակ տեղափոխվել եմ Գերմանիա, 24 տարեկանում համահիմնադրել ընկերություն Բեռլինում։ Հիմա նաև հիմանդրել եմ իմ նոր ընկերությունը Հայաստանում։
«Բացահայտ»-ը այն հայալեզու փոդքասթն է, որի պակասը ես ունեցել եմ աճելու ու հաջողությունների հասնելու իմ ճանապարհին։ Եվ որպես ձեռնարկատեր, և որպես մարդ, շարունակ աշխատել եմ նոր բան սովորելու, փորձելու ու բավարարված կյանքի գաղտնիքները գտնելու համար։
Այս փոդքասթի շրջանակներում ուզում եմ կիսվել հենց այս գիտելիքով։
Բացահայտ
Էպիզոդ 8։ Ձախողում. լավ է, թե՞ վատ
«Ձախողում» բառը ոչ այլ ինչ է, քան մեր կողմից ստեղծված բառ` ինչ-որ իրադարձություն պիտակավորելու համար: Իսկ թե ինչպես ենք պիտակավորում մեր կյանքի ինչ-որ իրադարձություն, կախված է իրականում մեզանից:
Մարդկանց մեծամասնության համար հաջողությունը դրական բան է, իսկ ձախողումը՝ բացարձակապես բացասական: Բայց ձախողումը աճելու ճանապարհի անխուսափելի մասն է: Մեզանից ոչ մեկը չի կարող խուսափել ժամանակ առ ժամանակ հետընթաց ապրելուց, և դա նորմալ է: Ասեմ ավելին, ձախողվելը ավելին է, քան պարզապես նորմալ, դա անհրաժեշտ է: Մեր բոլոր սխալների մեջ կան դասեր, որոնք փորձում են մեզ տանել էլ ավելի վերելքների։
Դու կարող ես կամ վախով ապրել և խուսափել անահաջողություններից, կամ կարող ես փորձել այլ մոտեցում քո կյանքում: Մոտեցում, որտեղ ձախողումը վերջ չէ ու դու դրանից հետո չես զբաղվում անարդյունավետ ինքնաքննադատությամբ։ Մոտեցում, որտեղ դու դասեր ես քաղում քո յուրաքանչյուր սխալից և ոտքի ես կանգնում ավելի ուժեղ։
Էպիզոդ 8-ում խոսում եմ ավելի ծավալուն հենց սրա մասին. ի՞նչ է ձախոզումը ու ինչպես անցես դրանք քո նպատակներին հասնելու համար։