
Բացահայտ
Հայաստանում գերազանց ուսումս ավարտելուց հետո, դեռ 21 տարեկանում միայնակ տեղափոխվել եմ Գերմանիա, 24 տարեկանում համահիմնադրել ընկերություն Բեռլինում։ Հիմա նաև հիմանդրել եմ իմ նոր ընկերությունը Հայաստանում։
«Բացահայտ»-ը այն հայալեզու փոդքասթն է, որի պակասը ես ունեցել եմ աճելու ու հաջողությունների հասնելու իմ ճանապարհին։ Եվ որպես ձեռնարկատեր, և որպես մարդ, շարունակ աշխատել եմ նոր բան սովորելու, փորձելու ու բավարարված կյանքի գաղտնիքները գտնելու համար։
Այս փոդքասթի շրջանակներում ուզում եմ կիսվել հենց այս գիտելիքով։
Բացահայտ
Էպիզոդ 21: Ինչպե՞ս ազատվել վատ սովորությունից
Ունես որևէ սովորություն, որից շատ անգամ փորձել ես ազատվել ու այդպես էլ չի ստացվել։
Եթե այո, ուրեմն առաջարկում եմ լսել այս էպիզոդը, որովհետև ծավալուն խոսել եմ, թե , որոնք են վատ սովորությունները, ինչպես են առաջանում սովորությունները ու ինչ աշխատող ձևեր կան վատ սովորություններից ազատվելու համար։
00:44 - Որո՞նք են վատ սովորությունները
03:45 - Ինչպե՞ս են առաջանում սովորությունները
06:20 - Փոխարինել սովորությունը ուղղակի դադարեցնելու տեղը
10:22 - Սովորությունը անելու դիմաց խոչընդոտ ստեղծելը
12:43 - Այլ մարդականց հետ կիսվելը
13:23 - Գիտակցության ու ուշադրության կենտրոնացումը
15:07 - Սովորության փոփոխություն համապատասխան մեր արժեքներին
16:27 - Արիստոտել, սովորություններ, ժամանակ