.jpg)
Բացահայտ
Հայաստանում գերազանց ուսումս ավարտելուց հետո, դեռ 21 տարեկանում միայնակ տեղափոխվել եմ Գերմանիա, 24 տարեկանում համահիմնադրել ընկերություն Բեռլինում։ Հիմա նաև հիմանդրել եմ իմ նոր ընկերությունը Հայաստանում։
«Բացահայտ»-ը այն հայալեզու փոդքասթն է, որի պակասը ես ունեցել եմ աճելու ու հաջողությունների հասնելու իմ ճանապարհին։ Եվ որպես ձեռնարկատեր, և որպես մարդ, շարունակ աշխատել եմ նոր բան սովորելու, փորձելու ու բավարարված կյանքի գաղտնիքները գտնելու համար։
Այս փոդքասթի շրջանակներում ուզում եմ կիսվել հենց այս գիտելիքով։
Բացահայտ
Էպիզոդ 1: Սահմանափակող մտքեր. որո՞նք են դրանք ու ինչպե՞ս բացահայտես քոնը
Այս էպիզոդում խոսում եմ, թե ինչն է ընկած մեր ունեցած գրեթե յուրաքանչյուր անձնական խնդրի հիմքում։ Քննարկելու եմ, թե
- Ի՞նչ է ենթագիտակցությունը ու մեր ենթագիտակցականի ուժը
- Սահմանափակող մտքերի ազդեցությունը մեր կյանքում
- Ինչպե՞ս բացահայտել մեր սահմանափակող մտքերը