
Բացահայտ
Հայաստանում գերազանց ուսումս ավարտելուց հետո, դեռ 21 տարեկանում միայնակ տեղափոխվել եմ Գերմանիա, 24 տարեկանում համահիմնադրել ընկերություն Բեռլինում։ Հիմա նաև հիմանդրել եմ իմ նոր ընկերությունը Հայաստանում։
«Բացահայտ»-ը այն հայալեզու փոդքասթն է, որի պակասը ես ունեցել եմ աճելու ու հաջողությունների հասնելու իմ ճանապարհին։ Եվ որպես ձեռնարկատեր, և որպես մարդ, շարունակ աշխատել եմ նոր բան սովորելու, փորձելու ու բավարարված կյանքի գաղտնիքները գտնելու համար։
Այս փոդքասթի շրջանակներում ուզում եմ կիսվել հենց այս գիտելիքով։
Բացահայտ
Էպիզոդ 4: Ինչու՞ և ինչպե՞ս դնես նպատակներ քո առաջ (պրակտիկ պրոցես)
Իմ ամենասիրած բաներից մեկը նպատակներ դնելն ու դրանց հասնելու ձևը պլանավորելն է։
Ինչու՞։ Որովհետև, նպատակը մեր հնարավորությունն է ստեղծելու մեր ապագան՝ հիմնվելով ոչ թե անցյալի, այլ ապագայի մեր պատկերացման վրա։Նպատակը մեր հնարավորությունն է կառուցելու մեր ապագան, կյանքը մեր ուզած ձևով։
Ես ինքս հազար ու մի ձև, տեխնիկա եմ փորձել՝ ոչ միայն իմ անձնական կյանքում, այլ նաև բիզնեսում, թիմի հետ աշխատելիս, թե ինչպես որոշակիացնել նպատակները ու ինչպես արդյունավետ ձևով պլանավորել դրանց իրականցումը։
- Եթե ուզում ես քո կյանքի այս կամ այն բնագավառը լավացնես, առաջինը հարցրու քեզ, թե ինչ ես ուզում։ Նպատակը պետք է առաջնային բխի մեր սրտի ուզածից։
- Դրանից ելնելով սահմանի կոնկրետ նպատակ ժամանակահատվածի մեջ։ Ես իմ փորձից կառաջարկեմ մեկ տարվա կտրվածքով։ Հետո բաժանիր ավելի փոքր ու անպայման չափելի նպատակների։
- Նպատակ դնելու իհարկե իմաստը նաև նա է, որ կարողանաս արդյունավետ ու ճիշտ պլանավորես քո քայլերը, օրը, շաբաթը։ Դրա համար մշակի քո համար հարմար ձև՝ քո անելիքները ըստ քո նպատակների պլավորելու համար։
- Այս պլանի մեջ կարևոր է, որ պարբերաբար հետևես քո առաջխաղացմանը։ Շնորհավորիր քո հաղթանակները։ Իսկ երբ որ մի բան չես արել կամ չի ստացվել, հասկացիր ինչու ու ինչ ես սովորել, ինչ պետք է գուցե փոխես։